• Latest news

Ատամները մաքրելուց հետո ողողման հեղուկի  օգտագործումը բարձրացնում է կարիեսի հավանականությունը. Daily Mail

14 մարտի, 2024  08:36

Բրիտանացի առամնաբույժ Շայամ Վալաբհը Daily Mail-ի հետ զրույցում ասել է, որ ողողաջրի օգտագործումն ատամները խոզանակով մաքրելուց անմիջապես հետո կարող է բարձրացնել կարիեսի առաջացման հավանականությունը։ Բանն այն է, որ այդ հիգիենիկ միջոցները ատամների մակերեսից լվանում են կոնցենտրացված ֆտորը, որը պարունակվում է ատամի մածուկում։

Ատամնաբույժը նշել է, որ շատ մածուկներ պարունակում են ֆտոր՝ քիմիական տարր, որը մտնում է ատամի էմալի եւ դենտինի բաղադրության մեջ՝ այն դարձնելով ամուր եւ կայուն ագրեսիվ միջավայրի հանդեպ։ Ֆտորի անբավարարությունը հանգեցնում է ատամների զգայականության մեծացման, կարիոզ պրոցեսների, ստոմատիտների, գինգիվիտների եւ պարոդոնտի այլ հիվանդությունների առաջացման։

Վալաբհի կարծիքով՝ ժամանակ է պետք, որպեսզի ֆտորն ամրանա ատամների մակերեսին։ Այդ պատճառով անցանկալի է սնունդ եւ ըմպելիքներ օգտագործել ատամները մաքրելուց հետո 30 րոպեի ընթացքում։ Սխալ է նաեւ ատամների մաքրումը բերանի խոռոչի ողողմամբ ավարտելը հատուկ հեղուկով։ Այդ ագրեսիվ հիգիենիկ միջոցները մաքրում են նախապես մածուկի միջոցով ատամների վրա հայտնված ֆտորը։ Դա ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կարիեսի առաջացման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել